«Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալույծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել բացարձակ անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին: Աղոթում և մաղթում ենք, որ նրանք գտնվեն և տուն վերադառնան: Նրանց թվում է նաև իմ հոգեզավակը` Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարություն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»,- հրապարակում, իր երախտիքի խոսքը հղելով պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին, նշեց Բագրատ Սրբազանը: