«Այս ընթացքում բազմաթիվ ուսանողներ են մեզ միացել, թեև հանուն անկեղծության պետք է ասել, որ` ոչ բոլորը»,- հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա մատնանշեց, որ հիմնականում փակ են եղել տարբեր պետական ուսումնական հաստատություններ, լավագույն օրինակները` ԵՊՀ-ն, Կոնսերվատորիան, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: «Էլ չեմ ասում Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մասին, որտեղ դռները փակել էին, որ ուսանողները դուրս չգան: «Ժողովրդավար» մեր հայրենիքում` կիրթ դասախոս-ռեկտորների կողմից:
Ողջունում ենք մեր սիրելի ուսանողությանը, որոնց մի հսկայական մասն այստեղ է` ուսանողներ, ձեր ուսումը միայն գրասեղանների առջև, այդ 4 պատերի մեջ չէ: Ձեր կյանքը նաև հայրենատեր լինելն է, արժեքի, գաղափարի համար ապրելն է, ճշմարտության կրող լինելն է»,- կոչ արեց նա: