Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքն սկսված է

19:54, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ.
«Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքն սկսված է

«Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը սկսված է։ Այս մասին նշված է Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Սա այն օրն է, որին բոլորս այդքան սպասել էինք։ Բաց չթողնեք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը ներկա գտնվելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տոմսերը վաճառվում են երկու եթերների համար. ժյուրիի շոուն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս շոուին ներկա գտնվելու տոմսերի արժեքն է 3-20 հազար դրամ։

Մրցութային շոուն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 5-30 հազար դրամ։

Տոմսերը վաճառվում են փուլային, այժմ հասանելի է 1 տրիբունա:

| | |
4374 | 0
Facebook