Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Պետդեպարտամենտ

23:12, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Պետդեպարտամենտ

Վաշինգթոնը կշարունակի համակողմանի օգնություն ցուցաբերել Կիևին՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
     «Բավական բևեռացված երկրում ապրող ամերիկացու տեսանկյունից ես ապշած եմ Ուկրաինային երկկուսակցական աջակցության մակարդակից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ներկայիս վարչակազմը «վստահ է, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի և անսասան կլինի»։
     «Կարծում եմ, որ մեր աջակցությունը կշարունակվի»,- ասել է Դոնֆրիդը՝ ընդունելով Քոնգրեսում տարբեր կարծիքների առկայությունը Կիևին լայնածավալ օգնություն տրամադրելու վերաբերյալ։ «Այո, կան որոշակի ձայներ, որոնք այլ կարծիք են հայտնում, բայց Քոնգրեսը շատ կարծիքներ է ներկայացնում, և ես կարծում եմ, որ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների մեծամասնությունը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինային աջակցելու հարցում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
     ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի։ Դեմոկրատները վտանգում են կորցնել մեծամասնությունը երկու պալատներում, ինչը կարող է թուլացնել նախագահ Ջո Բայդենի դեմոկրատական ​​վարչակազմը:

4688 | 0
Facebook