Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

00:18, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։

Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։

Գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում նվագախումբը կմասնակցի Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի Իկինգ փառատոնին։ Երկու համերգ նախատեսված է Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։

2104 | 0
Facebook