Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաջորդ տարի Ուկրաինայում հարկերի մոտ 90%-ը բաժին է հասնելու բանակին

21:06, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
Հաջորդ տարի Ուկրաինայում հարկերի մոտ 90%-ը բաժին է հասնելու բանակին

Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաջորդ տարի քաղաքացիների և ձեռնարկությունների վճարած բոլոր հարկերի և տուրքերի գրեթե 90%-ը կուղղի Ուկրաինայի բանակին և անվտանգությանը։ Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է փակել միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ։

Այս մասին Facebook-ում հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը։

«Հաջորդ տարի քաղաքացիների և ձեռնարկությունների վճարած բոլոր հարկերի և տուրքերի գրեթե 90 տոկոսը կառավարությունը ուղղելու է մեր բանակին և երկրի անվտանգությանը: Սրանք են այս շաբաթ ընդունված՝ 2023 թվականի բյուջեի իրողությունները», - ասել է Շմիգալը:

Մասնավորապես, հաջորդ տարի նախատեսվում է 1,1 տրիլիոն գրիվնա հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին և անվտանգությանը, գրեթե 450 միլիարդ գրիվնա կուղղվի սոցիալական ծրագրերին և կենսաթոշակներին։ Առողջապահության համար նախատեսվում է հատկացնել 176 միլիարդ, իսկ կրթությանը՝ 156 միլիարդ. «Սրանք չորս հիմնական ծախսային հոդվածներն են։ Պետության սեփական եկամուտները կկազմեն 1,3 տրիլիոն, իսկ ծախսերը՝ 2,6 տրիլիոն։ Մենք նախատեսում ենք փակել ՀՆԱ-ի ավելի քան 20%-ի պակասուրդը միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ, մենք անընդհատ բանակցում ենք ֆինանսավորման նոր ծրագրերի շուրջ»,- հավելել է կառավարության ղեկավարը։

5136 | 1
Facebook