Խնդրում ենք սպասել...

Միջազգային

G7-ի երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գնի շուրջ. #Reuters

14:00, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
G7-ի երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գնի շուրջ. #Reuters

G7-ի երկրներն ու Ավստրալիան պայմանավորվել են, որ ռուսական նավթի համար գնային շեմը սահմանվելու է որոշակի ֆիքսված մակարդակում՝ առանց լողացող տոկոսադրույքի օգտագործման, այս մասին Reuters-ին հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները:

«Կոալիցիան համաձայնել է, որ գնի սահմանաչափը կարտահայտվի ֆիքսված գնով, որը պարբերաբար կվերանայվի»,- ասել է աղբյուրը. «Սա կբարձրացնի շուկայի կայունությունը և կհեշտացնի պահանջարկին հետևելը»:

Գինը կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում:

6292 | 0
Facebook