Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իրանում անհայտ անձինք կրակ են բացել Շահ Չերահի դամբարանի մոտ. զոհերի և վիրավորների թիվն աճում է

20:54, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ.
Իրանում անհայտ անձինք կրակ են բացել Շահ Չերահի դամբարանի մոտ. զոհերի և վիրավորների թիվն աճում է

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ, հայտնում է IRNA-ն։

Հաղորդվում է, որ անհայտ անինք կրակ են բացել շիաների գլխավոր սրբավայրում՝ Շահ Չերահի դամբարանում։

Դատական իշխանության պաշտոնական կայքը հայտնում է, որ երկու զինված անձինք ձերբակալվել են, իսկ երրորդը փախուստի է դիմել: Պետական հեռուստատեսությունը հայտնել է 40 վիրավորի մասին:

7769 | 0
Facebook