Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

«Ժամը 04:00-ին մարդկանց հաղորդագրություններ ուղարկելը վատ նշան է». մանրամասներ՝ Լիզ Թրասի հրաժարականից

11:42, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ.
«Ժամը 04:00-ին մարդկանց հաղորդագրություններ ուղարկելը վատ նշան է». մանրամասներ՝ Լիզ Թրասի հրաժարականից

Daily Mail-ը մանրամասներ է հրապարակել վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի վերաբերյալ՝ հղում կատարելով վերջինի դաշնակիցներին։ Նշվում է, որ երեկ վաղ առավոտյան Թրասը նրանց հուզված հաղորդագրություններ է ուղարկել, իսկ խորհրդարանի նիստում նույն կուսակցության անդամները չեն վարանել բղավել վարչապետի վրա։
     Աղբյուրները թերթին հայտնել են, որ «Թրասի ընկերները» նրանից հաղորդագրություններ են ստացել առավոտյան ժամը չորսից։ «Նա վախեցած էր, թե որքան արագ է ամեն ինչ տեղի ունենում, թեև մտածում էր՝ կդիմանա.... Ժամը 04:00-ին մարդկանց հաղորդագրություններ ուղարկելը վատ նշան է, և այդ ժամանակ նա կարծես թե հասկացել էր, որ ամեն ինչ ավարտված է»,- իրավիճակը մեկնաբանել են լրատվամիջոցի զրուցակիցները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը երեկ հայտարարեց, որ հրաժարական է ներկայացրել Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 44 օր:

Հիշեցնենք՝ Թրասի կառավարությունը վերջին շրջանում խիստ քննադատության էր ենթարկվել տնտեսական անհաջող ծրագիր ներկայացնելու համար:

| | |
5364 | 0
Facebook