Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում

00:12, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում

Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ, գրում է osce.org կայքը:

Թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ մանդատը և փորձը՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակում։

Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

4871 | 0
Facebook