Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևիցե բան չի փակվում, երեք շենքներն էլ պահպանվելու են, ոչ մի տեղափոխություն». ԿԳՄՍ նախարար

12:54, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ.
«Որևիցե բան չի փակվում, երեք շենքներն էլ պահպանվելու են, ոչ մի տեղափոխություն». ԿԳՄՍ նախարար

«Ուզում եմ դիմել մեր ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ ոչինչ չի փոխվելու մեր կյանքում: Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում: Այս ամենի արդյունքում միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կունենանք, եթե երեք բուհ միավորվի: Այսինքն՝ խոսքը գնում է ամենաշատը երկու պաշտոնի մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Երեք շենքներն էլ պահպանվելու են, մնալու են այնտեղ, որտեղ մնում են. ոչ մի տեղափոխություն, ոչ մի նոր սենյակներ...չկա նման բան»,- ասաց նախարարը:

3127 | 2
Facebook