Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարկվել է. ռեկտորը տեղյակ է եղել». Վահրամ Դումանյան

12:14, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ.
«Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարկվել է. ռեկտորը տեղյակ է եղել». Վահրամ Դումանյան

«Զարմացած եմ ռեկտորի հայտարությամբ, որ դա եղել է իր համար անակնկալ: Ավելի շատ լիազոր մարմնի համար է եղել անակնկալ, որ իրենք այդ հարցը ընդգրկել են օրակարգ:

Ես լավ եմ հիշում՝ վերջին քննարկումը այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 9-ին, նույնիսկ ժամը կարող եմ ասել: Երեք բուհի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել նախարարությունում, և ասվել է, որ կա նման գաղափար: Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարվել է դա, բայց ես ասել եմ՝ հնարավոր է այդ գաղափարը մտնի գործնական փուլ»,- լրագրողների հետ ճեպազրուցում՝ անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի՝ Ֆիզկուլտ ինստիտուտին միավորելու հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Շարունակելով խոսքը՝ Դումանյանն ասաց. «Նշված բուհի ռեկտորն ինձ ասաց, որ իր ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբեր ամսին պետք է հայտարարվի մրցույթ: Ես ասացի՝ քանի որ նման գաղափար ունենք, որքանո՞վ է հիմնավորված մրցույթ անցակացնել, եթե մենք այդպիսի գործընթաց պիտի սկսենք»:

«Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարվել է. ռեկտորը տեղյակ է եղել». Վահրամ Դումանյան
2912 | 1
Facebook