Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալասարանի հետ». ռեկտոր

15:18, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ.
«Ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալասարանի հետ». ռեկտոր

«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ Ֆիզկուլտ ինստիտուտը և Վալերի Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալասարանի հետ»,- այս մասին ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Այս հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել: Գրեթե 90 տարվա պատմություն ունեցող այս համալսարանն իր դիրքն ունի մեր բուհական համակարգում»,- նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ իրենք չենք ցանկանում, որ որևէ սցենարով Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի հետ:

| | |
4896 | 4
Facebook