Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն վառած մեկ մոմ փչացնում, ապականում է 13-րդ դարի հրաշք որմնանկարները»․ Վահե Լոռենց

02:24, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Ամեն վառած մեկ մոմ փչացնում, ապականում է 13-րդ դարի հրաշք որմնանկարները»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ախթալայի եկեղեցի․ Լոռիս Մելիքով իշխանների տապանաքարերը՝ գորգի տակ․․․

Հրաշալի է, ամեն բան օրինաչափ է, ամեն բան այսպես էլ պետք է լիներ․․․ Ու դարձյալ ու դարձյալ․․․ եկեղեցու մոմակալները՝ եկեղեցու ներսում։ Եվ հավատացյալի վառած ամեն մեկ մոմ փչացնում, ապականում է 13-րդ դարի հրաշք որմնանկարները․․․ Կեցցե՛ հայ մշակույթի պահապան Հայաստանյաց Առաքելական եկեղեցին․․․»:

Աղբյուրը` Վահե Լոռենց
3932 | 0
Facebook