Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեր փոխարեն կկռվի». Հոխիկյան

12:36, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
«Պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեր փոխարեն կկռվի». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Իրանական անօդաչու թռչող սարքերը դարձել են թուրքական բայրաքթարների իրական մրցակիցներ, և դրանցից ակտիվորեն օգտվում են ռուսական զինված ուժերը։

Իրանի համար Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային սպառնալիք են, բայց այդ երկիրը դեռևս չունի այնքան ռեսուրս, որ կարողանա մտնել բացահայտ հակամարտության մեջ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի թիկունքին կանգնած են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։

Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել Իրանի հետ կապերը, քանի որ Հայաստանի անկումը կբերի Իրանի և Ռուսաստանի անկման, հետևաբար առաջին հերթին Իրանի հետ Հայաստանի տարածաշրջանային շահերը համընկնում են։

Բայց դրա հետ միաժամանակ պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեզ համար մեր փոխարեն կկռվի թուրքի դեմ։

Իսկական հայկական ազգային իշխանությունն Իրանից ձեռք կբերի հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ և դրանք կդարձնի մեր թշնամու համար լուրջ գլխացավանք։

Նիկոլ Փաշինյանը նվնվում էր, թե փող ունենք զենք գնելու համար, բայց մեզ զենք վաճառող չկա։ Իրանը վաճառում է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
5112 | 3
Facebook