Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրանով Ռուսաստանում խրախուսվում է մոբիլիզացիայի կազմաքանդումը»․ Ստյոպա Սաֆարյան

23:48, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Դրանով Ռուսաստանում խրախուսվում է մոբիլիզացիայի կազմաքանդումը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «ԵՄ-ը և ԱՄՆ բավական շախմատային/ստրատեգիական քայլ են կատարում՝ հայտարարելով մոբիլիզացիայից խուսափող ՌԴ քաղաքացիներին մարդասիրական նպատակներով մուտքի վիզա տրամադրելու մասին։ Ըստ էության, դրանով խրախուսվում է մոբիլիզացիայի կազմաքանդումը, քանի որ տեսանելիորեն տասնյակ հազարները խուսափում են գնալ պատերազմ։ Եթե Ռուսաստանում կազմաքանդվում է մոբիլիզացիան, բարոյալքվում է թիկունքը, ապա պատերազմի թափանիվը նույնպես ետ է պտտվում․․․ Այդ դեպքում վիզա փնտրող վերջին ալիքներին ԵՄ երկրների կամ ԱՄՆ վիզան կարող է այլևս պետք էլ չգալ, որովհետև Ռուսաստանը այլ տեղ կարթնանա․․․
     Ես այսպես եմ տեսնում․․․»։

5824 | 1
Facebook