Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տաջիկստանն ու Ղրղզստանը խաղաղություն են կնքել

21:54, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Տաջիկստանն ու Ղրղզստանը խաղաղություն են կնքել

Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների նախագահներն արձանագրություն են ստորագրել սահմանին իրավիճակի կայունացման և երկու պետությունների միջև խաղաղության հաստատման մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հայտարարել են Ղրղզստանի կառավարությունում, արձանագրության հիմնական էությունն իրավիճակի կայունացումն է և երկու երկրների միջև խաղաղության հաստատումը, իրավիճակը կարգավորելու աշխատանքը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հերթական սրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամբողջ օրը կատաղի մարտեր են մղվել, և միայն գիշերը ձեռք է բերվել զինադադար։ Սեպտեմբերի 17-ի առավոտյան պարբերական բախումները վերսկսվել են։ Ղրղզական կողմի տվյալներով՝ մարտերի արդյունքում զոհվել է երկրի 59 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Տաջիկստանում հայտնել են 41 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին:

5449 | 0
Facebook