Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

08:36, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

8161 | 0
Facebook