Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է ընթանում

00:48, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ.
ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է ընթանում

«ՕրագիրՆյուզ»-ի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։ Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է՝ մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։ Աղբյուրի տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։ Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։ Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։ Նաև տեղեկություն ենք ստացվել այն մասին, որ զինկոմիսարիատներին արդեն հրահանգ է իջեցվել, և վերջիններս վաղվանից սկսելու են ինտենսիվ աշխատանքները։

8278 | 0
Facebook