Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը

09:30, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը: Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։
     Ժամը 17։30-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

2496 | 0
Facebook