Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը

11:36, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Ռուբինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, անդրադարձել այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին:

Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:

2858 | 0
Facebook