Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավիճակն Էգեյան ծովում նկատելիորեն սրվել է». Արտակ Զաքարյան

03:12, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
«Իրավիճակն Էգեյան ծովում նկատելիորեն սրվել է». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։ Հերթական էսկալացիայի համար խթան է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։

Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրոմիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական ​​և աշխարհաքաղաքական դրության մեջ։

Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
4225 | 0
Facebook