Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ չեն կայանում ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստերը․ «Ժողովուրդ»

09:18, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
Ինչո՞ւ չեն կայանում ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետևից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։ Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում: Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քննեցնելու որևէ միտում չկա, Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձևավորվել, և, հետևաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաև դատական նիստերի օրերը»: Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու, դեռևս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն»:

Մանրամասները՝ թերթի համարում։

2159 | 0
Facebook