Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչն էր խանագարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում». Հովհաննես Իշխանյան

19:24, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
«Ի՞նչն էր խանագարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դիմադրություն» շարժումը հայտարարում ա, որ սեպտեմբերի 2-ից վերսկսելու է գործողությունները։

Իսկ ի՞նչն էր խանգարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում, էնտեղի ապրումակցումն ու զգացումները գեներացնելով՝ թափ առնեին ու բերեին հասցնեին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվան։

Երևակայությո՞ւնն էր խանգարում, ալարկոտությո՞ւնը, հուսահատությո՞ւնը, մեծամտությո՞ւնը, փիառի հանդեպ իբրև թե նողկա՞նքը։ Կամ գուցե ավելի ռացիոնալ ու արդյունավետ ծրագի՞ր ունեն։

Եթե ավելի արդյունավետ ծրագիրը չի պատճառը, ապա վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն արժի նեղանալու ու հապշտապ վերլուծություններ անելու փոխարեն իրենց մեջ զննեն բացթողումները, եթե բացթողումը կապիտալի անվտանգության հետ չի կապված, իհարկե։

Որովհետև եթե սեպտեմբերի 2-ի թափն էլ, որին, իհարկե, մենք էլ ենք ներգրավվելու, Երևանում չլուծի խնդիրը, Հայաստանից նոր տարածք է զիջվելու Ադրբեջանին, ու դուք կրկին ստատուսներ եք գրելու, թե ինչ խայտառակ իշխանություն է Հայաստանում՝ սպասելով հաջորդ արարին ու համոզելով, որ ձեր արածին-չարածին անդրադարձ չլինի, ինչպես, օրինակ, կուլ ենք տվել, որ դավաճանների հետ Ազգային ժողով եք կիսում։

Բոլորիս մաղթում եմ հաջողություն սեպտեմբերի 2-ին և Էդգար Ղազարյանի շնորհիվ սկսած նոր արարով խնդրի լուծման համար»։

3963 | 1
Facebook