ԵՄ անդամ յոթ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այս մասին հայտնում է Европейская правда-ն: Հանձնաժողովների ղեկավարները թվել են Ռուսաստանի գործողությունների անընդունելիության մասին վկայող բոլոր փաստարկները:
Ի թիվս այլ սահմանափակումների, նրանք կոչ են արել ԵՄ անդամ երկրներին անհապաղ դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Նրանք կոչ են արել նաև ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական, հումանիտար աջակցությունը: