Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան աստիճանաբար կանցնի ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին. Փենթագոն

15:06, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2022 թ.
Ուկրաինան աստիճանաբար կանցնի ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին. Փենթագոն

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է, որ ուկրաինական բանակն աստիճանաբար կանցնի Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։

Նրա խոսքով՝ դաշինքի սպառազինության համակարգին լիարժեք ինտեգրվելու համար Ուկրաինայի ԶՈՒ-ից կպահանջվի առնվազն երեք տարի։ «Հնարավոր է, որ տարիներ անց նրանք դեռ օգտագործեն իրենց իսկ արտադրած համակարգերն ու զինամթերքը, բայց ակնկալում եմ, որ այն ժամկետում, որի մասին խոսում ենք, Ուկրաինան աստիճանաբար կանցնի ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին»,- ասել է պաշտոնյան:

3335 | 0
Facebook