Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գնահատականներով՝ պատերազմում զոհվել է ուկրաինացի մոտ 5600 խաղաղ բնակիչ

20:24, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
ՄԱԿ-ի գնահատականներով՝ պատերազմում զոհվել է ուկրաինացի մոտ 5600 խաղաղ բնակիչ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում մեծ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 5587 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 362 երեխա, վիրավորվել է 7890 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 610 երեխա։

Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում ՄԱԿ-ը հաշվել է 302 սպանված և 1173 վիրավոր խաղաղ բնակիչ։

ՄԱԿ-ը նշում է, որ խաղաղ բնակիչները հիմնականում մահանում են հրետանային և հրթիռային հարձակումների և օդային հարվածների հետևանքով։

Յուրաքանչյուր զեկույցում ՄԱԿ-ը հիշեցնում է, որ խաղաղ բնակչության զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել. դեռևս չկան ստույգ տվյալներ այնպիսի վայրերից, ինչպիսիք են Մարիուպոլը, Իզյումը, Լիսիչանսկը, Սևերոդոնեցկը, Պոպասնայան, որտեղ ենթադրաբար զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։

2934 | 0
Facebook