Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է ապառազմականացված գոտի ստեղծել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ

22:48, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է ապառազմականացված գոտի ստեղծել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժյեի ատոմակայանի հնարավոր վնասումն «ինքնասպանություն» կլինի: Այս մասին, ըստ CNN-ի, նա ասել է հինգշաբթի Լվովում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Գուտերեշը կոչ է արել «ապառազմականացնել» ատոմակայանի շրջակայքը և ասել, որ շտապ անհրաժեշտ է համաձայնություն՝ «կայանը որպես զուտ քաղաքացիական ենթակառուցվածք վերականգնելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»:
     «ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) հետ սերտ կապի մեջ գտնվող ՄԱԿ-ի քարտուղարությունը գնահատել է, որ մենք Ուկրաինայում ունենք նյութատեխնիկական և անվտանգության հնարավորություններ՝ աջակցելու ՄԱԳԱՏԷ-ի ցանկացած առաքելության Զապորոժյեի ատոմակայանում, եթե Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեն»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ատոմակայանի օբյեկտները կամ տարածքը ռազմական գործողությունների օբյեկտ չլինեն։

«Ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն ատոմակայանից: Պետք է խուսափել տեղում ուժերի կամ սարքավորումների հետագա տեղակայումից: Տարածքը պետք է ապառազմականացվի»,- ասել է Գուտերեշը:

4215 | 0
Facebook