Խնդրում ենք սպասել...

Միջազգային

35 երկիր պահանջում է Ռուսաստանին և Բելառուսին հեռացնել միջազգային մարզական կազմակերպություններից

11:42, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
35 երկիր պահանջում է Ռուսաստանին և Բելառուսին հեռացնել միջազգային մարզական կազմակերպություններից

35 երկրների սպորտի նախարարները հանդես են եկել Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին դադարեցնելու պահանջով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի մշակույթի և սպորտի նախարար Կամիլ Բորտնիչուկը։ «Մենք պահանջում ենք դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի մարզական միությունների անդամակցությունը սպորտի միջազգային ֆեդերացիաներին, այդ երկրների ներկայացուցիչներին հեռացնել միջազգային ֆեդերացիաների ղեկավար մարմինների կազմից, դադարեցնել Ռուսաստանում մարզական միջոցառումների հեռարձակումը»,- նշել է նա:

Սպորտային կառույցների ղեկավարները համնատեղ հռչակագիր են ստորագրել:

8843 | 0
Facebook