Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոսկվան նստում է Ադրբեջան-Թուրքիա կապուղու զարկերակին». Նիկոլայ Թորոսյան

22:24, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
«Մոսկվան նստում է Ադրբեջան-Թուրքիա կապուղու զարկերակին». Նիկոլայ Թորոսյան

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ոչ մի էմոցիա էլ չի առաջացնում նոյեմբերի 9-ի հայտարարությունից 596 օր անց Լաչինի մոտալուտ հանձնման մասին իմանալուց զարմանքին հետևելը։ Հիշեցնեմ՝ էլ ինչ դեռ պիտի լինի, ըստ էդ հայտարարության․
     1․ Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի «տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։ Հասկացաք․ Մոսկվան նստում ա Ադրբեջան-Թուրքիա կապուղու զարկերակին։
     2․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» - կարդա՝ Ադրբեջանը մի օր ասելու ա հադրութցիներին «դե էկեք Սաֆարովների հետ Հարդութ ապրելու», ու Սաֆարովներ բերի-բնակեցնի, պայմանականորեն, Խոջալուում։
     3․ Մեկ էլ, նա վսյակի, հիշեցնեմ, որ ժամկետ կա նշած ՄԻՄԻԱՅՆ խաղաղապահների համար։ Մնացած ամեն ինչ, այդ թվում, ՀՀ կողմից էդ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու պարտավորությունը, անժամկետ են»։

3872 | 0
Facebook