Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

10:12, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Ճապոնիան ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

Ճապոնիան կընդլայնի հակառուսական պատժամիջոցները 70 ֆիզիկական և 90 իրավաբանական անձանց նկատմամբ, ինչպես նաև արգելք կսահմանի ոսկու ներկրման և մի շարք ծառայությունների մատուցման վրա։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ճապոնիայի վարչապետի հայտարարությանը՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ։ Վերջինի խոսքով՝ պատժամիջոցները կազդեն այն անձանց վրա, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության հետ: Պատժամիջոցների տակ հայտնվածների հաշիվները Ճապոնիայում կսառեցվեն։

6217 | 0
Facebook