Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը՝ Նիգավանում տեղի ունեցած՝ մահվան ելքով հրաձգության մասին

01:36, երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ոստիկանությունը՝ Նիգավանում տեղի ունեցած՝ մահվան ելքով հրաձգության մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Նիգավանում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում հնչել են կրակոցներ
     Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին, պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

5432 | 0
Facebook