Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԵՊՀ ռեկտորը սենյակի դուռը փակել էր ու թաքնվել». Ասպրամ Կրպեյան

20:24, երեքշաբթի, 31 մայիսի, 2022 թ.
«ԵՊՀ ռեկտորը սենյակի դուռը փակել էր ու թաքնվել». Ասպրամ Կրպեյան

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց. «Գնացել էինք, որ բուհերի ռեկտորներին ներկայացնեինք հայ մարդու «կարմիր գծերը» և հարցնեինք՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, իսկ դա կարող էր միայն լինել «կողմ» կամ «դեմ»։ ԵՊՀ ռեկտորը սենյակի դուռը փակել էր ու թաքնվել արժանապատիվ հայ մարդկանցից ու այդպես թաքնված էլ մնաց։ Բնականաբար, իր դիրքորոշումը չհայտնեց և դուրս եկանք բուհից՝ արձանագրելով, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնն օկուպացրածը վախկոտ է, դեմ է հայ մարդու «կարմիր» գծերը ամրագրող փաստաթղթին»։

2783 | 0
Facebook