Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը ձգտում է արդիականացնել աշխարհակարգը, բայց ՌԴ-ին համարում է սպառնալիք». Բլինքեն

10:12, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
«ԱՄՆ-ը ձգտում է արդիականացնել աշխարհակարգը, բայց ՌԴ-ին համարում է սպառնալիք». Բլինքեն

ԱՄՆ իշխանությունները ձգտում են արդիականացնել աշխարհակարգը՝ ելնելով բոլոր երկրների շահերից, սակայն պնդում են, որ Ռուսաստանը սպառնալիք է։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիներն ու ողջ աշխարհի մարդիկ։ «Այս ապագային հասնելու համար մենք պետք է պաշտպանենք և բարեփոխենք աշխարհակարգը»,- հավելել է նա։ Բլինքենի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հստակ և այժմեական սպառնալիք է ներկայացնում»:

3911 | 0
Facebook