Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հրաժարվում է Բոլոնիայի կրթական համակարգից

00:06, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
Ռուսաստանը հրաժարվում է Բոլոնիայի կրթական համակարգից

Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կստեղծի բարձրագույն կրթության համակարգում կադրերի պատրաստման սեփական համակարգը:

Ֆալկովը պարզաբանել է, որ Բոլոնիայի համակարգին պետք է վերաբերվել որպես «անցած էտապի» և կարծիք է հայտնել, որ ռուսական եզակի կրթական համակարգը հիմնված կլինի ազգային տնտեսության շահերի վրա և «առավելագույն հնարավորություն կտա յուրաքանչյուր ուսանողի»։

Մարտի կեսերին, հակառուսական պատժամիջոցների ֆոնին, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել էր, որ Ռուսաստանի միանալը Բոլոնիայի գործընթացին իրեն չի արդարացնում, և առաջարկել էր հրաժարվել դրանից։

9716 | 0
Facebook