Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը Սոնա Մնացականյանն էր

13:54, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ.
Վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը Սոնա Մնացականյանն էր

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար 29-ամյա Սոնա Մնացականյանն էր։ Նա ծնվել և մեծացել է Արտաշատի Բերքանուշ գյուղում: Մեկ տարի է, ինչ ամուսնացած էր և բնակվում էր Երևանում:
     Հիշեցնենք, որ երեկ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին և առանց օգնություն ցույց տալու հեռացել դեպքի վայրից։

8007 | 2
Facebook