Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի դեմ

11:48, երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ.
Եվրոմիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի դեմ

Եվրոմիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում ռուսական նավթի ներկրման դեմ, The Times-ին ասել է Եվրոհանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

Նրա խոսքով՝ միջոցառումները մշակվում են այնպես, որ նվազագույնի հասցվի տնտեսական վնասը եվրոպական երկրների համար։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա: Քննարկվող հարցերի շարքում նավթային էմբարգոյի ձևերից մեկն է։ Պետք է այնպես անենք, որ պատժամիջոցները մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վնասն ինքներս մեզ համար»,- ասել է Դոմբրովսկիսը։

Նրա խոսքով՝ ռուսական նավթի ներկրման արգելքի մանրամասները դեռ համաձայնեցված չեն: Սակայն կարելի է խոսել դրանից աստիճանաբար հրաժարվելու կամ որոշակի գնային շեմը գերազանցող ներմուծման դեպքում բարձր մաքսատուրքեր սահմանելու մասին։

7031 | 0
Facebook