2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովն այսօր շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` իրեն Ադրբեջան վերադարձնելու և ներում շնորհելու համար: ''Չնայած 8 տարի ես գտնվել եմ ազատազրկման մեջ ուրիշ երկրում, հույսս երբեք չեմ կորցրել: Եկավ ժամանակն ու նախագահը լուծեց այդ հարցը: Ես հիմա էլ կարող եմ ծառայել իմ հայրենիքին, իմ ժողովրդին'',- ասել է Սաֆարովն` APA գործակալությանը տված հարցազրույցում:
Վերջինը Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ հարցին պատասխանել է.''Ես չեմ ուզում հիշել այդ օրը'':
Հիշեցնենք, որ այսօր՝ Հունգարիայում ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել է Բաքու, որտեղ Իլհամ Ալիևի կողմից ներման է արժանացել: