Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն. օրակարգում Ուկրաինան է

18:36, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն. օրակարգում Ուկրաինան է

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է UNN-ը։

Նրա խոսքով, ԱԳ նախարարները հանդիպումներ կունենան չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը խոսել է նաև Կիևի շրջանի որոշ քաղաքների ազատագրումից հետո հայտնված լուսա- և տեսանյութերի մասին։

«Մենք բոլորս տեսել ենք Բուչայում և մի քանի օր առաջ ռուս զինվորականների կողմից վերահսկվող այլ վայրերում սպանված խաղաղ բնակիչների սարսափելի նկարները: Սա անտանելի դաժանություն է, որը Եվրոպան չի տեսել շատ տասնամյակներ շարունակ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աջակցում են հետաքննություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Միջազգային քրեական դատարանի միջոցով»,- ընդգծել է Սթոլթենբերգը։

5028 | 0
Facebook