Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեղադրանքներին ի պատասխան՝ ՌԴ-ն պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ

00:54, երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ.
Մեղադրանքներին ի պատասխան՝ ՌԴ-ն պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ

Ռուսաստանը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների սադրանքների պատճառով», հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
     «Բուչայում ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի լույսի ներքո Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել երկուշաբթի՝ ապրիլի 4-ի կեսօրին»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, Մոսկվան «ջրի երես կհանի լկտի ուկրաինացի սադրիչներին և նրանց արևմտյան հովանավորներին»։

6080 | 0
Facebook