Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անդրադառնամ երեկվա խայտառակ հաշվով խաղին». Լևոն Պաչաջյան

14:30, չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ.
«Անդրադառնամ երեկվա խայտառակ հաշվով խաղին». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու բառով անդրադառնամ երեկվա խայտառակ հաշվով խաղին և բոլորիդ բարի օր մաղթելով լավ օր ցանկանամ…
     Ճիշտ է, կատակով անդրադարձա երեկվա կատարյալ ձախողմանը, որը չունի արդարացում, բայց ունենք այն, ինչ ունենք…
     Այսպիսի ձախողումները իրոք պետք է բացառվեն: Չի կարող ոչ մի տրամաբանության մեջ տեղավորվել, թե ոնց կարելի է հաղթել բավականին մարտունակ Չեռնոգորիային և ընդամենը 4 օր անց 9-0 «գլխի վրա» գահավիժել Նորվեգիայում: Ինչ էլ ուզում է լինել (կարմիր քարտ և այլն) այսպիսի հաշիվը անընդունելի է, անընդունելի:
     Մարզիչներն ու ֆուտբոլիստները ներողություն են հայցել այս խայտառակության համար, բայց կարծում եմ՝ քիչ է, պետք է շատ հեռուն գնացող վերլուծություն և հետևություն անել:
     ՀՖՖ-ն մարզիչների և ֆուտբոլիստների «կապրիզները» իր ուսերի վրա տանելով, կարծում եմ ոմանց համար անփոխարինելիների և անպատժելիության մթնոլորտ է ստեղծել: Էդ մասով պետք է վերանայել մոտեցումները: Կտրուկ քայլեր են պետք այսպիսի պարտություններից զերծ պահելու համար Հավաքականին, ու մեղավորներին պետք է պատախանատվության կանչել վերջապես:
     Պարտվել էլ կա, պարտվել էլ…»:

Աղբյուրը` Լևոն Պաչաջյան
7049 | 0
Facebook