Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուիլ Սմիթն ապտակել է կատակերգու Քրիս Ռոքին՝ «Օսկարի» ժամանակ կնոջ մասին կատակելու համար

10:36, երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ.
Ուիլ Սմիթն ապտակել է կատակերգու Քրիս Ռոքին՝ «Օսկարի» ժամանակ կնոջ մասին կատակելու համար

Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ է բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:

Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթի մասին: Փինքեթը վերջին տարիներին տառապում է մի հիվանդությամբ, որը հանգեցնում է մազերի կորստի ու ճաղատացման: Ռոքն ասել է, թե նա այս սանրվածքով պետք է խաղար «Զինվոր Ջեյն» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսուհին ճաղատ է:

Սմիթը սկզբում ծիծաղել է, հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքին։

Ռոքը չի դիմել ոստիկանություն:

@mamul.am

Ուիլ Սմիթը ապտակել է կատակերգու Քրիս Ռոքին՝ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կնոջ մասին կատակելու համար

♬ original sound - MAMULam
24034 | 1
Facebook