Netflix ծառայությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,- ասել է Netflix-ի ներկայացուցիչը։