Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

16:30, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
     Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
     Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
10335 | 2
Facebook