Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացահայտ ճնշումներ են եղել գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից». Ալեքսանդր Ազարյան

15:42, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Բացահայտ ճնշումներ են եղել գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից». Ալեքսանդր Ազարյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրվել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որից հետո նախատեսված է Դատավորների միության նախագահի ընտրություն։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր շանսերը բարձր է գնահատում:

Լրագրողների հարցին՝ կա՞ն արդյոք ճնշումներ դատավորների նկատմամբ, նշել է, որ իրեն ու իր նման դատավորներին անհնար է վախեցնել. «Մի քանի հարցազրույցում երկու-երեք տարի առաջ անդրադարձել եմ այդ հարցին: Կարծում եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից»:

Ալեքսանդր Ազարյանի ճեպազրույցը
4541 | 0
Facebook