Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թաթան էլ սովորական մի խոպանչի ա, ով հեղափոխությունը խուրդեց Հայաստանում ապրողների վրա». Հրանտ Ավետիսյան

11:48, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Թաթան էլ սովորական մի խոպանչի ա, ով հեղափոխությունը խուրդեց Հայաստանում ապրողների վրա». Հրանտ Ավետիսյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թաթայի նման անհայրենիքները բոլորիս շրջապատում էլ կան, մարդիկ որոնց համար Հայաստանը դարձել ա «գամ ֆռամ, հետ գնամ ու ձեռի հետ մի բան կպցնեմ» պլատֆորմ: Դրանց համար հայրենիքը սկսվում ու ավարտվում ա իրանց գրպանով ու դիմացինին էլ չափում են նույն չափիչով: Էդ մարդկանց հանճարեղ մտքերից ա, օրինակ` «Քոչարյանը չի կարո՞ւմ դրա հարցերը հինգ րոպեում լուծի», որովհետև իրանք Հայաստան են գալիս երկու հատ գողացած այֆոն կամ դուխի ծախելու համար: Նույն իրանք, որ ժամանակին հեռվից գոռում էին՝ «նիկոլը կփրկի էս ազգին», իրականում ոչ մի աղերս չունեն հայ ազգի հետ: Թաթան էլ սովորական մի խոպանչի ա, ով հեղափոխությունը խուրդեց Հայաստանում ապրողների վրա ու հիմա համերգներ ա տալիս երեք զինվորի զոհվելու հաջորդ օրը»:

| | |
5862 | 0
Facebook