Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի սենատորները պատժամիջոցներ են առաջարկում ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում

12:24, հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ.
Ամերիկացի սենատորները պատժամիջոցներ են առաջարկում ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում

Դեմոկրատ սենատորները չորեքշաբթի առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ռուսական ղեկավարության դեմ՝ Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման դեպքում. Ջո Բայդենը առավելագույնը 60 օրվա ընթացքում պետք է կիրառի սահմանափակումներ ՌԴ նախագահի, վարչապետի, ԱԳ, ՊՆ նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի և այլ անձանց նկատմամբ:

Պատժամիջոցների փաթեթը ներառում է գույքի կամ ցանկացած գործարքի արգելափակում, եթե այն գտնվում է Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ քաղաքացու վերահսկողության տակ:

Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Сбербанк-ի, ВТБ-ի, Газпромбанк-ի, ВЭБ.РФ-ի, РФПИ-ի, Альфа-банк-ի, Россельхозбанк-ի, ФК Открытие-ի, Промсвязьбанк-ի, Совкомбанк-ի, Транскапиталбанк-ի նկատմամբ:

5413 | 0
Facebook