Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԵՄ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

14:36, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
ԵՄ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտնում է. «Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար:
     Վերջերս ԵՄ-ն կողմից ստորագրվել է «ԵՄ աջակցությունը Հայաստանում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թռիչքային անվտանգության վերահսկողության ուժեղացմանը թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության պահպանման ոլորտներում» նոր պայմանագիրը»։

5821 | 0
Facebook