Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սննդային թունավորման 4 դեպք է գրանցվել Լոռու մարզում

13:16, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2011 թ.
Սննդային թունավորման 4 դեպք է գրանցվել Լոռու մարզում
     Հոկտեմբերի 1-ին` սննդային թունավորմամբ (օգտագործել են սունկ) Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Գարգառ գյուղի բնակիչ, 1961 թվականին ծնված Խաչիկ Սահակյանը և Պուշկինո գյուղի բնակիչներ` 1984 թվականին ծնված Աննա Սահակյանը, 2005 թվականին ծնված Դավիթ և 2006 թվականին ծնված Էդիկ Մինասյանները: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Մեկ այլ, այս անգամ դեղորայքային թունավորմամբ էլ Երևան քաղաքի ''Մուրացան'' բժշկական կենտրոն են տեղափոխվել Սարի թաղի 1-ին շարքի թիվ 1 տան բնակիչներ Մանի և Նանե Գալստյանները (3 տարեկան):
Երեխաների առողջական վիճակը բավարար է:
1194 | 0
Facebook