Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական ուղու վրա դնելու». Զախարովա

19:00, չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ.
«Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական ուղու վրա դնելու». Զախարովա

Ռուսաստանն աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնելու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է նա։

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիում հակասական հայտարարություններ են հնչում այս հարթակին մասնակցության վերաբերյալ. «Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավատարիմ մնալու իր դիրքորոշմանն այս հարցում»։

Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած «3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։

4480 | 1
Facebook